Նասեր Ալ-Խելաիֆի․ «Մենք ունենք ֆանտաստիկ մարզիչ և մարզական տնօրեն»

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նշել է ակումբի հանդերձարանում տիրող ընկերական մթնոլորտը Լիոնել Մեսսիի, Նեյմարի և գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերի հեռանալուց հետո։

«Այս մրցաշրջանում, ՊՍԺ-ի նոր շրջափուլում է, մենք կենտրոնացած ենք ոչ այնքան արդյունքների, որքան խաղի և խաղաոճի վրա։

Եթե ​​այսպես անենք, ուրեմն արդյունքները կգան։ ՊՍԺ-ի թիմը, թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս, երբեք այսքան համախմբված չի եղել, ինչը, կարծում եմ, կարող էիք տեսնել անցյալ շաբաթավերջին «Լիոնի» դեմ խաղում։

Մենք ունենք ֆանտաստիկ մարզիչ և մարզական տնօրեն, և ես շատ գոհ եմ ՊՍԺ վերադարձած ոգուց»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Record-ը։