«Սևիլիայի» երկրպագուները դժգոհ են մնացել պաշտպան Սերխիո Ռամոսի ակումբ տեղափոխվելուց

Իսպանական «Սևիլիայի» («Բիրիս Նորտե») երկրպագուները դժգոհ են մնացել պաշտպան Սերխիո Ռամոսի ակումբ տեղափոխվելուց, ով երկար ժամանակ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։

«Հաշվի առնելով Սերխիո Ռամոսի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին տարածվող տեղեկատվությունը՝ ցանկանում ենք նշել հետևյալը։

Մեզ մղում է ոչ թե ատելությունը կամ դժգոհությունը, այլ սերն ու հպարտությունը մեր ակումբի, նրա պատմության և նրա երկրպագուների հանդեպ: Մենք հավատում ենք, որ հենց այս պայմանագրի առաջարկն արդեն ենթադրում էր հարգանքի բացակայություն այն արժեքների նկատմամբ։

Այս դիմումը հասցեագրված է «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ողջ տնօրենների խորհրդին, քանի որ կարծում ենք, որ յուրաքանչյուր որոշմամբ մենք ավելի ենք հեռանում մեզ հարգող մոդելից»,- «Բիրիս Նորտեի» մեջբերումը ներկայացրել է Marca-ն։