«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցություններ վարել Աարոն Վան-Բիսակայի ներկայացուցիչների հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցություններ վարել պաշտպան Աարոն Վան-Բիսակայի ներկայացուցիչների հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այդ մասին հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը լիովին գոհ է նրանից։ Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո մանկունիանցիների ղեկավարները պատրաստ են շարունակել 25-ամյա ֆուտբոլիստի հետ համագործակցության երկարաձգման քննարկումը։

Վան-Բիսական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում պաշտպանը «կարմիր սատանաների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 25 միլիոն եվրո: