Կիլիան Մբապպե․ «Հաջողություն, իմ ընկեր, թագավորը վերադարձել է»

«Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող 24-ամյա Կիլիան Մբապպեն արձագանքել է փարիզյան ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի՝ «Սևիլիա» տեղափոխությանը։ «Հաջողություն, իմ ընկեր, թագավորը վերադարձել է»,- գրել է Մբապպեն սոցցանցերից մեկում։

37-ամյա Ռամոսը 18 տարի անց վերադարձել է հարազատ ակումբ՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։ Պաշտպանը «Սևիլիայից» Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին։

Ռամոսն այս տարվա հունիսին ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալ էր։ 2022/23 մրցաշրջանում պաշտպանը Փարիզի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է չորս գնդակ։