«Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը կամ Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է Abenzeitung-ը:
Նշվում է, որ Նագելսմանն արդեն մերժել է «Չելսիի», «Թոթենհեմի» և ՊՍԺ-ի առաջարկները։ Միաժամանակ մարզիչը ցանկանում է համալրել օգնականների նոր կազմ։
Հիշեցնենք, որ 35-ամյա Նագելսմանը մարզել է Մյունխենի «Բավարիան» 2021 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի մարտը։ Մյունխենյան թիմի հետ նա նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը և Գերմանիայի երկու սուպերգավաթը։ Նախկինում Նագելսմանը աշխատել է նաև «ՌԲ Լայպցիգում» և «Հոֆենհայմում»: