«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը նշել է, որ իրեն դուր է գալիս հարձակվող Կարիմ Բենզեման, ով անցած ամառ «Ռեալից» տեղափոխվեց «Ալ-Իթթիհադ»։
«Ինձ դուր էր գալիս Բենզեման նույնիսկ այն պահից, երբ խաղում էր «Լիոնում»: Ես շատ եմ դիտել նրան, իսկ նրա խաղաոճը շատ ոգեշնչող է»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
16-ամյա բրազիլացին «Ռեալ» կտեղափոխվի, երբ 2025 թվականին դառնա 18 տարեկան։