Բեն Չիլվել. «Բոլորին մի քիչ համբերություն է պետք»

«Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը կիսվել է թիմի ընթացիկ արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունով։

«Բոլորին մի քիչ համբերություն է պետք։ Իհարկե, երկրպագուները ցանկանում են, որ մենք հաղթենք ամեն շաբաթ, քանի որ նրանք սովոր են դրան։ Երբ Պոչետինոն եկավ ակումբ, նա հիանալի աշխատանք կատարեց։ Եթե ​​սպասեք, ապա «Չելսին» կարող է հաջողության հասնել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։

Նոր մրցաշրջանի չորս տուրերից հետո «Չելսին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ կարողանալով չորս միավոր վաստակել։