«Ասթոն Վիլայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մոտ է քաթարական «Ալ Դուհեյլ» տեղափոխվելուն:
Ինչպես հաղորդում է 90min-ը՝ հաջող գործարքի դեպքում «Բարսելոնան» «Ասթոն Վիլլայի» շահույթից կստանա գումարի կեսը։
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբին էր պատկանում 2018-ից 2022 թվականներին։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյոն խաղադաշտ է դուրս եկել երկու խաղում։ Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 24 րոպե և գոլեր չի խփել։