Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է ՊՍԺ կամ «Ալ Նասր» հնարավոր տեղափոխության մասին։
«Այո, ես զանգեր ստացա և որոշ շփումներ եղա, բայց հիմա ես կենտրոնացած եմ միայն «Ատլետիկոյի» վրա։ Ինձ մնացել է ընդամենը 15 գոլ, որպեսզի դառնամ ակումբի պատմության լավագույն ռմբարկու։ Ես չեմ հեռանում, ես մնում եմ «Ատլետիկոյում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Get French Football News-ը։
Նշենք, որ 32-ամյա հարձակվողը հավելել է, որ իրեն երկար ժամանակ է պահանջվել երկրպագուների վստահությունը վաստակելու համար, ուստի հիմա լավագույն ժամանակը չէ հեռանալու համար։
32-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 344 հանդիպում՝ դառնալով 158 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ:
Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։