Կայացավ Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը։ Նախնական փուլում կհանդիպեն «Ալ-Իթթիհադը» (Սաուդյան Արաբիա) և «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա)։
Այս հանդիպման հաղթողը քառորդ եզրափակիչում կխաղա «Ալ-Ահլիի» (Եգիպտոս) հետ։ Երկրորդ քառորդ եզրափակչում կմրցեն «Լեոն» (Մեքսիկա) և «Ուրավա Ռեդսը» (Ճապոնիա)։ Կիսաեզրափակչի զույգերն առայժմ այսպիսի տեսք ունեն.
Լիբերդատորեսի գավաթի հաղթող – «Ալ-Իթթիհադ» / «Օքլենդ Սիթի» – «Ալ-Ահլի», «Լեոն» / «Ուրավա Ռեդս» – «Մանչեսթեր Սիթի»
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 12-ից 22-ը Սաուդյան Արաբիայում։ Նշենք, որ նախորդ տարի Աշխարհի ակումբային առաջնության հաղթող էր դարձել Մադրիդի «Ռեալը»։