Անգլիայի հավաքականն առաջիկա հանդիպումներին կորուստներով կմոտենա

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի Անգլիայի առաջիկա հանդիպումները:

«Լիվերպուլի» պաշտպանը հրավիրվել է Գարեթ Սաութգեյթի թիմ՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպման և Շոտլանդիայի հետ ընկերական խաղի համար։

«Ասթոն Վիլայի» դեմ խաղում (3:0) Տրենտը վնասել է ազդրի հետին մասը։ Վնասվածքի լրջության աստիճանն առայժմ անհայտ է, սակայն «Լիվերպուլի» և ազգային հավաքականի բժիշկները որոշել են, որ ֆուտբոլիստը պետք է դուրս մնա ազգային հավաքականի հայտացուցակից։

Անգլիայի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել նաեւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը։ Նա ազդրի վնասվածք ստացավ ու բաց թողեց «Ֆուլհեմի» դեմ խաղը։