Իվան Թոնին ձմռանը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Չելսին» դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանում հարձակվողի գնելու հնարավորությունը:

Լոնդոնյան ակումբը մտադիր է ձմռանն ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը, հայտնում է լրագրող Նիզար Կինսելլան։ Վերջին հանդիպումներում «ինը» համարի դերը կատարել է Նիկոլաս Ջեքսոնը, նա «Չելսիի» կազմում անցկացրած 5 խաղում 1 գոլ է խփել։

«Չելսին» ամռանը մտածում էր ևս մեկ կենտրոնական հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին, սակայն որոշել է կենտրոնանալ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերի վրա:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի համար լոնդոնցիների տրանսֆերային նպատակներից մեկը «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին է: Մայիսին նա 8 ամսով հեռացվել է ֆուտբոլից՝ խաղադրույքների կանոնները խախտելու համար, ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը լրանում է հունվարի 16-ին։

Անցած մրցաշրջանում Թոնին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 33 հանդիպում և խփել 20 գոլ՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը առաջնությունում: