Ստեֆան Յովետիչը տեղափոխվել է Հունաստան

Չեռնոգորիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեֆան Յովետիչը «Օլիմպիակոս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է հունական ակումբի կայքը։

33-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է «Հերտայում», որտեղ 40 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։

Յովետիչը հայտնի է նաև «Ֆիորենտինայում», «Մոնակոյում», «Պարտիզանում», «Մանչեսթեր Սիթիում», «Ինտերում» և «Սևիլիայում» իր ելույթներով։ Չեռնոգորիայի հավաքականի կազմում հարձակվողը 68 խաղում դարձել է 31 գոլի հեղինակ։