ՈՒԵՖԱ-ի գլխավոր մրցավար Ռոբերտո Ռոզետտին խոսել է ֆուտբոլի վրա VAR համակարգի դրական ազդեցության մասին։
«VAR համակարգը դարձել է ֆուտբոլի մի մասը։ Այժմ մենք չենք կարող պատկերացնել ամենաբարձր մակարդակով խաղալ առանց VAR-ի:
Երբ համակարգը ներդրվեց, այն կիրառվեց 55 հանդիպումներում։ Անցած մրցաշրջանում VAR-ն արդեն կիրառվել է ավելի քան 1800 հանդիպումներում։
Մեծ աշխատանք է կատարվել VAR համակարգի վրա: Թեև VAR-ի միջամտությունն անհրաժեշտ է որոշ իրավիճակներում, մենք ցանկանում ենք նվազեցնել դրա չափը: Համոզված ենք, որ մրցավարները պետք է մնան խաղի մեջ և ինքնուրույն որոշումներ կայացնեն։
VAR-ում խաղից դուրս հայտնաբերման համակարգը շատ լավ է աշխատում ճշգրտության և ավելի արագ որոշումներ կայացնելու առումով: Մեզ համար խաղից դուրս վիճակի մասին խոսել այլևս չարժե»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին է մեջբերել Ռոզետտին։