Լուի վան Գալը կասկածի տակ է դրել ԱԱ-2022-ում Արգենտինայի հաղթանակը

Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կասկածի տակ է դրել 2022 թվականին Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Արգենտինայի հաղթանակը։

«Հարցեր են ծագում, երբ տեսնում ես, թե ինչպես է Արգենտինան գոլեր խփում, և ինչպես ենք մենք խփում: Նաև հարցեր են առաջանում, երբ հասկանում ես, որ որոշ արգենտինացի ֆուտբոլիստներ իրենց անպատշաճ են պահում և դրա համար չեն պատժվում:

Կարծում եմ, որ մեր թիմերի խաղի արդյունքը կանխորոշված ​​էր նախապես։ Կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ Մեսսին պետք է դառնար աշխարհի չեմպիոն», – նշել է Վան Գալը Mundo Deportivo-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Հոլանդիայի հավաքականը 1/4 եզրափակչում խաղում էր Արգենտինայի ընտրանու հետ, որտեղ հիմնական ժամանակում 2:2 հաշվից հետո  հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին արգենտինացիները։