«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գնահատել է իր թիմի ելույթները նախորդ մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Չավի Էրնանդեսի թիմը նվաճել է Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը՝ 38 խաղում բաց թողնելով ընդամենը 20 գնդակ։
«Անցած մրցաշրջանում մենք լավ հանդես եկանք, մեր մրցակիցների համար շատ դժվար էր գոլեր խփել մեզ համար: Շատ կարևոր էր դարպասն անառիկ պահելը: Երբ խաղում ես «Բարսելոնայի» կազմում և թույլ չես տալիս, որ քո մրցակիցները գոլ խփեն, դու հանգիստ ես»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Իսպանիայի առաջնության նոր տուրում «Բարսելոնան» 12 հնարավորից վաստակեց 10 միավոր, ինչի շնորհիվ երրորդ տեղում է։