«Ռոմայի» հարձակվող Օլա Սոլբակենը վարձավճարով տեղափոխվել է «Օլիմպիակոս», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա նորվեգացու հետ վարձակալության պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Սոլբակենը «Ռոմայում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Հռոմեական ակումբի կազմում անցկացրած 15 հանդիպումներում ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։