Դեկլան Ռայս. «Մրցաշրջանի մեկնարկը կարելի է լավ անվանել»

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը բարձր է գնահատել թիմի հաղթանակը Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (3:1)։

««Մանչեսթեր Սիթին» հաղթել է չորս հանդիպումներից չորսում։ Մենք չէինք կարող մեզ թույլ տալ միավորներ կորցնել, այլապես մենք հինգ միավորով հետ կլինեինք նրանցից: Մենք պետք է հաղթեինք։ Մրցաշրջանի մեկնարկը կարելի է լավ անվանել»,- Ռայսի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» 10 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով 11-րդ տեղում է։