«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ հանդիպման ժամանակ (0:1) երկրպագուների սուլոցների մասին։
«Կարելի է հասկանալ մարդկանց, ովքեր սովոր են անցյալի արդյունքներին։ Նրանք ցանկանում են տեսնել, թե ինչպես է թիմը հաղթում և լավ խաղում: Մենք փայլուն չենք խաղում, բայց իմ կարծիքով վատը չէր խաղը։ Եթե առաջին րոպեներին գոլ խփեինք, և երկու մաքուր պահ ունենայինք, հաշիվը կարող էր դառնալ 2-0, ապա միգուցե հանդիպումն այլ կերպ ավարտվեր։
Երկրպագուները ցանկանում են հաղթել։ Պետք է նրանց ուրախանալու հնարավորություն տանք, պետք է շարունակենք աշխատել։ Ես հասկանում եմ, որ սա «Չելսին» է։ Այստեղ պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը։