Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ թիմի ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի մասին։

Ա Սերիայի երրորդ տուրի՝ «Էմպոլիի» հետ խաղում (2:0) ֆրանսիացին դաշտ է  դուրս եկել 62-րդ րոպեին։ Հանդիպման վերջնամասում կիսապաշտպանը խնդիր ուներ, ինչի պատճառով սկսեց ավելի զգույշ գործել։

«Մենք դեռ ոչինչ չգիտենք, նա տհաճ ցավեր ունի մեջքի հատվածում, տեսնենք՝ ինչ ցույց կտա հետազոտությունը։

Նա դուրս եկավ և կես ժամ բարձր մակարդակ ցուցադրեց»,- նշել է Ալեգրին Football Italia-ին։