Լուկաս Սելարայան. «Եթե նույն նվիրվածությամբ գործենք, միավորներ կվաստակենք»

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին արտագնա խաղում կմրցի Թուրքիայի, իսկ 11-ին՝ Խորվաթիայի ընտրանու դեմ։

Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ-Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը խոսել է առաջիկա մրցավեճից և իր նոր թիմից։

«Երջանիկ եմ նոր թիմում, նոր մարտահրավեր է, նոր քաղաք, նոր ակումբ, նոր առաջնություն: Սաուդյան Արաբիայում բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, ինչը շատ լավ է, որովհետև նրանց հետ խաղալով ես կզարգանամ:

«Կոլամբուս Քրյուն» դեմ չեղավ իմ տեղափուխությանը: Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկը դուր եկավ ինձ, այդ պատճառով էլ որոշեցի ընդունել այն:

Հիմա շատ լավ է, քանի որ հավաքականին միանալու համար այլևս ստիպված չեմ լինի ժամային գոտու հետ կապված արգելքը հաղթահարել:

Տանը մենք պարտվեցինք Թուրքիային, բայց այժմ գիտենք նրանց հնարավորությունը, եթե նույն նվիրվածությամբ գործենք, միավորներ կվաստակենք»,- ասել է «Ալ Ֆաթեհի» նորեկը։