Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին արտագնա խաղում կմրցի Թուրքիայի, իսկ 11-ին՝ Խորվաթիայի ընտրանու դեմ։
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է առաջիկա մրցավեճից։
«Շատ կարևոր հանդիպում է սպասվում, պատրաստվում ենք հանդիպմանը, տեսնենք, թե ինչ կարող է ստացվել:
Մեզ հաղթանակ է պետք ու մարտական ենք տրամադրված: Մրցաշարային առումով շատ կարևոր հանդիպում է լինելու։
Մենք պայքարելու ենք 3 միավորի համար», – նշել է «Կրասնոդարի» կիսապաշտպանը։