Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին արտագնա խաղում կմրցի Թուրքիայի, իսկ 11-ին՝ Խորվաթիայի ընտրանու դեմ։
Հայաստանի ազգային հավաքականի և վերջերս «Կասա Պիա» տեղափոխված Արթուր Սերոբյանը խոսել է առաջիկա մրցավեճից ու նոր թիմ տեղափոխությունից։
«Պորտուգալիա տեղափոխությունը շատ արագ եղավ։ Տրանսֆերային պատուհանն արդեն փակվում էր, ամեն ինչ կայացավ վերջին երկու օրերին։ Սա շատ կարևոր առաջ քայլ է իմ կարիերայում։
Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, որ շատ ուժեղ և հզոր առաջնություն է։ Եղել են առաջարկներ նաև այլ ակումբներից, բայց կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն էր։ Նոր թիմին կմիանամ հավաքականի խաղերից հետո։
Հավաքականում շատ լավ մթնոլորտ է, բոլորս բարձր տրամադրություն ունենք Թուրքիայի դեմ առաջիկա խաղից առաջ։ Գիտենք, թե ինչ կարևոր հանդիպում է, և պատրաստվում ենք հաղթանակի»,- ասել է պորտուգալական «Կասա Պիայի» հետ պայմանագիր կնքած 20-ամյա ֆուտբոլիստը։