«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Բարնլիի» նկատմամբ (5:2) Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի խաղում։ Հարձակվողն այս խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
««Բարնլիի» դեմ արտագնա խաղը միշտ էլ դժվար է: Ծանր սկսեցինք, բայց ընդմիջումից հետո վերադարձանք նոր ուժերով: Ես չեմ կարող ընտրել իմ լավագույն գոլը: Կարևորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք: Ավագն եմ, բայց իմ թիմում հիանալի ֆուտբոլիստներ կան, նրանք ինձ շատ են օգնում։
Իմ գործը շատ պարզ է, ես փորձում եմ օրինակ լինել, փորձում եմ ժպտալ և պատասխանատվություն ստանձնել խաղադաշտում և դրանից դուրս։ Մենք դեռ ցանկանում ենք առաջ շարժվել և փորձել կատարելագործվել»,- ասել է Սոնը։