Լուիս Սուարես․ «Հավանաբար դա Նեյմարին դրդեց տեղափոխվել Սաուդյան Արաբիա»

«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»:

«Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա նրա ուշադրությունը պետք է գրավեր այն փաստը, որ 20-30 բարձրակարգ ֆուտբոլիստներ գնացին Սաուդյան Արաբիա, հավանաբար դա նրան դրդեց։

«ՊՍԺ»-ում նրան անընդհատ ասում էին, որ այլեւս հույս չունեն նրա հետ, ուստի ֆինանսական ասպեկտը դեր խաղաց, թեպետ չեմ կարծում, որ նրան առանձնապես գումար է պետք։

Բայց նա մտածեց ամեն ինչի մասին, և պետք է հարգել նրա որոշումը, ինչպես ճիշտ ժամանակին «Բարսելոնայից» հեռանալու որոշումը։

Տեսնենք, թե ինչ մակարդակի նա կվերադառնա վնասվածքից հետո, կկարողանա՞ բոլորին ցույց տալ, որ աշխարհի լավագույնների թվում է»,- Սուարեսը մեջբերում է ESPN-ը։