Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ «Սևիլիա», հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սևիլիայի» նախագահ Պեպե Կաստրոն այսօր առավոտյան ակտիվորեն բանակցում էր 37-ամյա իսպանացու հետ։ Ռամոսը նախկինում ուներ «Ալ-Իթիհադ» տեղափոխվելու տարբերակ, սակայն պաշտպանը տատանվում է տեղափոխության հարցում՝ ընտանեկան հանգամանքների պատճառով:
Հիշեցնենք, որ Ռամոսը «Սևիլիայի» սան է։ Անդալուսցիների կազմում նա անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ 2005 թվականին Ռամոսը «Սևիլիայից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Պաշտպանի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որի պայմանագրի ժամկետն ավարտվում էր այս ամառ։