«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան բարձր է գնահատել «Լացիոյի» խաղը (1:2) Ա Սերիայի երրորդ տուրի խաղում։ Նա կարծում է, որ մրցակիցն արժանիորեն հաղթեց։
««Լացիոն» առաջին խաղակեսում ցույց տվեց 100 տոկոս արդյունավետություն, իրացրեց առաջին իրական պահ։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ շատ ավելի վատ էր։ Միգուցե, հաշվի առնելով երկրորդ խաղակեսի ընթացքը, «Լացիոն» արժանի էր հաղթանակի, բայց, կարծում եմ, եթե ամբողջ խաղը հաշվի առնենք, պետք է ոչ-ոքի ավարտվեր։ Պետք է գոնե չպարտվել, երբ հնարավոր չէ հաղթել»,- Գարսիային է մեջբերում DAZN-ը։
«Լացիոն» վաստակեց մրցաշրջանում առաջին երեք միավորը և զբաղեցնում է 12-րդ տեղը Ա Սերիայում, «Նապոլին» չորրորդն է 6 միավորով։