Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Մադրիդում կայացավ Լա լիգայի չորրորդ տուրի հանդիպումը, որում «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
Կառլո Անչելոտտիի համար այս հաղթանակը 172-րդն էր «Ռեալի» գլխավորությամբ։ Այս ցուցանիշով իտալացի մասնագետը երկրորդ տեղում է՝ հավասարվելով Զինեդին Զիդանին։
Ավելի շատ հաղթանակներ տարել են միայն Միգել Մունյոսը ՝ 357 հանդիպում։
«Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ հաղթել է Լա Լիգայում 111, Չեմպիոնների լիգայում՝ 36, Իսպանիայի գավաթում՝ 17, աշխարհի ակումբային առաջնությունում՝ 4, Եվրոպայի Սուպերգավաթում՝ 2, Իսպանիայի Սուպերգավաթում՝ 2 խաղ։