Մադրիդի «Ռեալը» գերազանցել է ակումբային ռեկորդը

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 4-րդ տուրի խաղում հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ՝ սեփական հարկի տակ հաղթելով 2-1 հաշվով։

Սերուցքայինների համար այս հաղթանակը 4-րդ անընդմեջն էր մրցաշրջանի մեկնարկում։ Մադրիդցիները 2022/23 մրցաշրջանը սկսեցին վեց անընդմեջ հաղթանակով։

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի երկու մրցաշրջաններում անընդմեջ չորս հաղթանակ է տարել իր պատմության մեջ երկրորդ անգամ, հայտնում է Opta-ն: Առաջին նման դեպքը եղել է 1961/62 և 1962/63 մրցաշրջաններում։