«Միլանը» տուրի կենտրոնական խաղում հաղթեց «Ռոմային»

Իտալական Ա Սերիայի երրորդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում ընդունել էր «Միլանին»։ «Միլանը» կարողացավ հաղթանակի հասնել «Ռոմայի» նկատմամբ 2:1 հաշվով։

Հանդիպման առաջին խաղակեսի սկզբում «Միլանը» բացեց հանդիպման հաշիվը։ Ամբողջ կեսում նրանք էին տիրում խաղը։ Երկրորդի մեկնարկում ևս «Միլանը» գոլ խփեց ու կրկնապատկեց առավելությունը։ Երկրորդ կեսի ավելացված ժամանակում «Ռոման» հետ բերեց մեկ գոլ, բայց ավելին անել չհաջողվեց։

Հանդիպման 61-րդ րոպեին Ֆիկայո Տոմորին կարմիր քարտ ստացավ, բայց անգամ անհավասար լինելով խաղադաշտում՝ նրանք հաղթանակ տարան։

Ա Սերիա

«Ռոմա» – «Միլան» 1:2 (0:1)

9 Օլիվյե Ժիրու

48 Ռաֆայել Լեաու

90+2 Լեոնարդո Սպինացոլա