LA LIGA. «Ռեալի» մեկնարկային կազմը «Խետաֆեի» հետ խաղում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կկայանա Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Խետաֆե» հանդիպումը։

Խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին։

Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկում Մադրիդի «Ռեալը» 3 խաղում վաստակել է 9 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Խետաֆեն» ունի 4 միավոր։

Նախկինում թիմերը միմյանց հետ հանդիպել են 36 անգամ՝ 26 հաղթանակ տարել են «Ռեալի» ֆուտբոլիստները, «Խետաֆեն» հաղթել է 6 խաղում, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի։

Արդեն հայտնի է «Ռեալի» մեկնարկային կազմը․