Էդգար Սևիկյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել «Ռուբինի» հետ խաղում (VIDEO)

«Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Ռուբինի» հետ խաղում։

ՌՊԼ-ի 7-րդ տուրի հանդիպման 28-րդ րոպեին Սևիկյանը տուգանային հրապարակից դուրս շքեղ հարվածով գնդակն ուղարկեց կազանյան թիմի դարպասը՝ ոչ մի շանս չթողնելով հյուրերի դարպասապահ Յուրի Դյուպինին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 22-ամյա Սևիկյանը հայտարարել է, որ որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։