Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Բրեդլի Բարկոլան «Լիոնից» տեղափոխվել է ՊՍԺ։
Հարձակվողը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը և կկրի 29 համարը։
Ըստ ինսայդերների՝ տրանսֆերը ՊՍԺ-ին արժեցել է 45+5 միլիոն եվրո։
Բարկոլան Լիոնի համակարգում է 2010 թվականից։ Նա իր նորամուտը հիմնական կազմում նշել է 2021 թվականի նոյեմբերին։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 26 խաղ Լիգա 1-ում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։