Անգլիական ակումբը գնել է 21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի

«Նոթինգհեմ Ֆորեսթը» ավարտեց պաշտպան Մուրիլյոյի տեղափոխությունը «Կորինտիանսից»։

21-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։ Ըստ լրատվամիջոցի՝ տրանսֆերը «Նոթինգհեմ Ֆորեսթի» վրա արժեցել է 16 մլն եվրո։

Բրազիլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մուրիլյոն անցկացրել է 13 խաղ։

Մուրիլյոն դարձավ «Նոթինգհեմ Ֆորեսթի» վեցերորդ ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանում։