Հռոմեական ակումբը հետաքրքրված է Մեյսոն Գրինվուդով

Հռոմի «Լացիոն» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդով։ Այս մասին իր «Թվիթեր»-ում հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները հարձակվողին ձեռք բերելու փորձ են արել սեպտեմբերի 1-ի գիշերը։

21-ամյա Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Transfermarkt ինտերնետային պորտալը նախկինում հարձակվողի շուկայական արժեքը գնահատել է 50 միլիոն եվրո: