«Ռոմայի» նորեկ Ռոմելու Լուկակուն խոսել է հռոմեական ակումբ տեղափոխվելու մասին։
«Չելսիի» հարձակվողը «Ռոմային» միացել է վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։
«Ուրախ եմ ակումբի և երկրպագուների կողմից կազմակերպված ընդունելությունից: Նա ինձ էլ ավելի շատ մոտիվացիա տվեց նոր թիմին ամբողջ ուժերս տալու համար: Ես արդեն զգում եմ «Ստադիո Օլիմպիկոյի» մթնոլորտը:
Հաճելի է իմանալ, որ այսօր ես արդեն դարձել եմ նախագծի մի մասը։ Վերջերս ես հնարավորություն ունեցա շփվելու ակումբի սեփականատերերի հետ, և տպավորված էի նրանց ամբիցիաներով։
Հիմա մենք պետք է աշխատենք, խոնարհ լինենք ու խաղից խաղ աճենք։ Չեմ կարողանում համբերել, թե երբ կկարողանամ օգտակար լինել իմ թիմակիցներին թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»,- Ռոմելու Լուկակուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։