«Ֆեներբախչեի» դարպասապահը տեղափոխվեց Անգլիա

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Ֆեներբախչեի» դարպասապահ Ալթայ Բայինդիրի հետ պայմանագիր կնքելու մասին։

Կողմերը համաձայնության են եկել մինչև 2027 թվականը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու համար։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ մանկունիանցիները ֆուտբոլիստի համար վճարել են 6-7 միլիոն եվրո։