Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը մերժել է Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում, հայտնել է անձամբ ֆուտբոլիստը։
«Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները: Ռուսաստանն ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։
Սակայն այս պահին պետք է տեղեկացնեմ, որ ես չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում»,- ասել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ 22-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքին հրավիրված 49 ֆուտբոլիստների թվում էր։ Նախկինում նա հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականում։