Արթուր Սերոբյանը տեղափոխվեց Պորտուգալիա

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիայի» սան Արթուր Սերոբյանը մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարի հիմունքներով տեղափոխվում է պորտուգալական Պրիմեյրայի «Կասա Պիա» ակումբ: Այս մասին հարտնել է թիմի մամուլի ծառայությունը։

«20-ամյա Սերոբյանը ֆուտբոլային իր ուղին սկսել է մեր ակումբի մանկապատանեկան թիմերում: «Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 4 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ», – ասված է «Արարատ-Արմենիայի» հայտարարության մեջ։