«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ցանկանում է, որ Ժոաու Կանսելուն որքան հնարավոր է շուտ միանա իր թիմին։
Կատալոնական ակումբը մոտ է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն։ 29-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Բարսելոնայում», իսկ իսպանական ակումբը կկարողանա գնել ֆուտբոլիստին, եթե անհրաժեշտ համարեն։ Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ցանկանում է, որ Կանսելուն արդեն այսօր՝ օգոստոսի 31-ին մարզվի թիմի հետ։