Սարինա Ուիգմանը ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է լավագույն կին մարզիչ, Այտանա Բոնմատին՝ լավագույն կին ֆուտբոլիստ

Մոնակոյում տեղի ունեցավ լավագույն կին մարզչի և լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակների հանձնման արարողությունը։

Սարինա Ուիգմանը Անգլիայի ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն մարզիչն է: Նրա գլխավորությամբ Անգլիայի հավաքականը հաղթեց Եվրո (2022) և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ (2023)։

Լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին։ Ֆուտբոլիստը ազգային հավաքականի հետ միասին հաղթել է 2023 թվականի աշխարհի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։