«Պարի Սեն Ժերմենը» հերթական առաջարկն է արել Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»

«Պարի Սեն Ժերմենը» հերթական առաջարկն է արել Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի համար, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Ըստ աղբյուրի՝ փարիզցիներն առաջարկել են 70 միլիոն եվրո երաշխավորված վճարում։ Բոնուսների հետ միասին տրանսֆերի արժեքը կարող է հասնել 80 միլիոնի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այնտրախտը» ակնկալում է 24-ամյա ֆրանսիացու տեղափոխությամբ նվազագույնը 100 միլիոն եվրո վաստակել։

Կոլո-Մուանին «Այնտրախտում» է անցած ամառվանից: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։