Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն երկարաձգել է պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ մինչև 2026 թվականը, հայտնում է լրագրող Մարկո Կոնտերիոն։
Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը կներառի ջենթլմենական համաձայնագիր՝ ազատման կետով, որի վճարման դեպքում ֆուտբոլիստը կկարողանա հեռանալ թիմից 2024 թվականի ամռանը։
Ավելի վաղ ՊՍԺ-ն վերջնագիր էր ներկայացրել 24-ամյա հարձակվողին, ըստ որի՝ նրան թույլ չեն տա խաղալ 2023/24 մրցաշրջանում, եթե նա հրաժարվի երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։ Օգոստոսի 13-ին փարիզցիների մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ֆրանսիացին կառուցողական և դրական բանակցություններից հետո վերականգնվել է առաջին թիմի մարզումային կազմում։