Հայտնի են դարձել Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի բոլոր մասնակիցները

Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆ փուլը։

Այսպիսով, արդեն հայտնի են խմբային փուլի բոլոր մասնակիցները։

Մրցաշարում հանդես կգան հետևյալ թիմերը․

«Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Նյուքասլ» (Անգլիա)
«Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո», «Ռեալ Սոսյեդադ», «Սևիլիա» (Իսպանիա)
«Նապոլի», «Լացիո», «Ինտեր», «Միլան» (Իտալիա)
«Բավարիա», «Բորուսիա», «Լայպցիգ», «Յունիոն» (Գերմանիա)
ՊՍԺ, «Լանս» (Ֆրանսիա)
«Բենֆիկա», «Պորտու», «Բրագա» (Պորտուգալիա)
«Ֆեյենորդ», ՊՍՎ (Նիդեռլանդներ)
«Զալցբուրգ» (Ավստրիա)
«Կոպենհագեն» (Դանիա)
«Յանգ Բոյս» (Շվեյցարիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա)
«Գալաթասարայ» (Թուրքիա)
«Անտվերպեն» (Բելգիա)
«Շախտյոր» (Ուկրաինա)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր՝ օգոստոսի 31-ին, Մոնակոյում։