«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Բացի 23-ամյա նորվեգացուց, մրցանակին հավակնում էին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։
Անցած մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հոլանդը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։