«Միլանը» կարող է բաժանվել 23-ամյա պաշտպան Պյեր Կալուլուից՝ նրան վաճառելով «Բավարիային»։
Ըստ Milan News-ի՝ մյունխենցիներն արդեն հարցում են արել ֆրանսիացի ֆուտբոլիստի համար։ «Միլանը» մտադիր է առնվազն 30 միլիոն եվրո վաստակել պաշտպանի վաճառքից։ «Ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին շահագրգռված չէ բաժանվել ֆրանսիացի ֆուտբոլիստից։
Նախորդ մրցաշրջանում Կալուլուն «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։