«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է վարձավճարով տեղափոխվել «Թոթենհեմ», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան թիմը պլանավորում է ֆուտբոլիստին վարձակալել մինչև 2024 թվականի ամառ։ Ակումբները քննարկում են գործարքի բոլոր մանրամասները, կատալոնական ակումբը ցանկանում է, որպեսզի 20-ամյա իսպանացու աշխատավարձի ծախսերն իր վրա վերցնի «Թոթենհեմը»։
Անցած մրցաշրջանում Ֆաթին բոլոր մրցաշարերում 51 հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։