Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել թիմի ֆուտբոլիստներից որևէ մեկին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել թիմի ֆուտբոլիստներից որևէ մեկին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Նոր տրանսֆերներ. Չեմ կարող խոսել շահարկումների կամ ասեկոսների մասին։ Ակումբն ինձ չի տեղեկացրել առաջիկա տրանսֆերների մասին։

Բոլոր ֆուտբոլիստները, որոնք մեր թիմում են, ներառված են իմ ծրագրերում, նույնիսկ եթե նրանք այս պահին չեն խաղում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։