Մարկոս ​​Ալոնսոն չի ցանկանում վերադառնալ Անգլիա

«Բարսելոնայի» ձախ պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն չի ցանկանում վերադառնալ Անգլիա։

Ինսայդեր Լուիս Ռոխոյի տեղեկություններով՝ իսպանացի եզրային պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ովքեր այժմ նոր եզրային պաշտպան են փնտրում՝ փոխարինելու Լյուկ Շոուին։

Հիշեցնենք, որ Ալոնսոն անցյալ ամառ լքեց Պրեմիեր Լիգան և ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Բարսելոնային»։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է նաև Ռիկո Անրիին «Բրենթֆորդից» կամ Մարկ Կուկուրելային «Չելսիից»։