«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հեյբյերգին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է The Telegraph-ը։
28-ամյա դանիացու պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գահատվում է 45 միլիոն եվրո։
Հեյբյերգը «Թոթենհեմը» ձեռք է բերել «Սաութհեմփթոնից» 2020 թվականի ամռանը 16,6 միլիոն եվրոյով։ Լոնդոնցիների կազմում կիսապաշտպանը անցկացրել է 147 խաղ, դարձել 10 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։